Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի 18-ամյա բնակչուհի Անի Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին, իր ծնողների տանը վիճաբանել է Շիրակ գյուղի բնակիչ 1958 թվականին ծնված Սուքիաս Գրիգորյանի հետ: Վերջինս զենքով սպառնացել է, ապա կրակել աղջկա ոտքերի մոտ ու դիմել փախուստի:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՀՆՓԱԻ ՓՋ-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին:
«Մի անգամ ճշմարիտ բան են արել, ինչից լրագրողները անհանգստանում են, հա՞»,- նշել է Ռուբեն Սահակյանը: Դիտարկմանը, թե արձագանքն այդպիսին է, նա արձագանքել է. «Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ: Դա վիրավորական է, դա ժուռնալիստիկա չէ: Դա լկտիություն է ժուռնալիստների կողմից, որոնք արդարությունը թողած մի կողմ, անպայման, ուզում են, որ անմեղը դատապարտվի»:
Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Նախախորհրդարան շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Մեկ ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները 4 մարտական հաշվարկով պայքարում են Ջրվեժի ամառանոցների մոտ գտնվող ազգային պարկում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.25-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Ո.-ն, 1985 թ. ծնված Արայիկ Գ.-ն և 1980 թ. ծնված Արայիկ Ե.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են ավտովթարի հետևանքով:
Այսօր ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող չարաշահումների գործի շրջանակում:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ տեսել է իրեն ծեծած քաղաքացիներից երկուսին:
Սեպտեմբերի 1-ից 7-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության մետրոյի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այդ որոշման մասին ես իմանում եմ լրատվամիջոցներից, և ես հուսով եմ, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է: Եթե կհաստատվի, որ իրոք այդպիսի անհեթեթ և իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող որոշում է կայացվել, ապա, իհարկե, ես դա կբողաքարկեմ, և իհարկե շատ լուրջ հնչեղություն կտանք…
Թիվ 44 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Ֆենյա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ, ժամը 15.50-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
«Դե որ ասում են, ուրեմն ճիշտ կլինի»:
Բուդաղյանները դեռ տեղեկություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարությունից, որով նշվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակման մասին:
Երեկ, ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը:
Ոստիկանները պարզել են, որ Արտյոմ Ա.-ն վնասվածքը ստացել է սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ գյուղի դաշտերում, հոր` 1957 թ. ծնված Խաչիկ Հ.-ի (որսորդմիության անդամ է 1979 թ.-ից) կողմից «Չիֆսն» տիպի երկփողանի որսորդական հրացանից որսի ժամանակ արձակված պատահական կրակոցի հետևանքով:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին:
2011-ին իր պաշտպանյալ Կարեն Անանյանը, իմանալով, որ երրորդ անգամ հայր է դառնալու, որոշել է որսի գնալ…
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սարուխան գյուղի 13-ամյա բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Ռոման Բ.-ի վարած, պապին պատկանող «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Սարուխան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող սարում կողաշրջվել է
Ամենացավալին այն չէ, ինչ ասել են Կոմանդոսն ու Դալիբալթայանը, այլ այն, որ այսօր փողոց ու հրապարակ բողոքելու են դուրս եկել քաղցած ու չգնահատված ազատամարտիկներ:
Անահիտ Ազիզյանի խոսքերով, ինքը «Fruitful Armenia» հիմնադրամի անդամ է. «Հասարակական աշխատանք եմ տանում: Էռնեկյանի խաղողի այգիներում եմ հասարակական աշխատանք տանում, գյուղմեխանիզացիայի հետ կապված աշխատանքներ եմ անում:
«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»:
Ոստիկանները նրան բռնել են այն ժամանակ, երբ նա ճաշում էր Սադովայա-Սամոտեչնայա փողոցի վրա գտնվող «Хурма» ռեստորանում։ Քանի որ «օրենքով գողի» մոտ հակաօրինական ոչինչ չի հայտնաբերվել, նրան ազատ են արձակել պրոֆիլակտիկ բնույթի կարճատև զրույցից հետո։
Նախկինում չդատապարտված Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:
«Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո: Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,- ասաց վիրաբույժը: