Նա 2012 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ ՆԳՆ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի /յուրացում կամ վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև խոշոր չափերով/ մեղադրանքով:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։
Այս անգամ այն հետաձգվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղակալի միջամտությամբ։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է մեկ թեկնածու՝ ինքնառաջադրված, ՀՀԿ-ական, 30-ամյա Մարատ Գերասիմյանը: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը, գրանցումից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ
Քիչ առաջ քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել նստացույցի մասնակիցներ Սուրեն Սահակյանին և Վահագն Մինասյանին:
Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ մտածում է՝ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ: Մոնտաժված տեսանյութ է տեղադրված եղել, որը համընկել է մարզպետարանի ու Կոստանյանի հայտարարության հետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արել, զուգահեռաբար մոնտաժված տեսանյութ է տեղադրվել համացանցում…
Այս տարի էլ այն կսկսվի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, այնուհետև խումբը կայցելի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդիլլվա ձորակ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր: Ուխտագնացության ավարտը կտրվի Շուշի և Բերձոր քաղաքներում:
Օգոստոսի 23-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի թիվ 1 տուն-ինտերնատում օձ է նկատվել:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հետևյալ բովանդակությամբ.
Սյունիքի մարզկենտրոնի թվով 8 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ոչ թե հանքերի շահագործման դեմ, այլ պաշտպանելով «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.10-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին, ժամը 00.15-ին, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից Դավիթ Փ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Մոսկերան (նստավայրը՝ Մոսկվա):
Հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Դիլիջանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել ավտոբուսի ողևորները՝ Փարաքար գյուղի դպրոցի 17 ուսուցիչներ և ավտոբուսի վարորդը: Համեմատաբար ծանր վիճակում գտնվող մի կին տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Մյուսների վիճակը միջին ծանրության է:
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր որոշում կայացվեց բերման ենթարկել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին:
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում 2013թ. մարտի 20-ին ստացվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած՝ դիմումն այն մասին, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկելիս իրեն թվացել է, որ Ճանապարհային ոստիկանության ՃՈ 1103 կողային համարով պարեկային ավտոմեքենան «կանգ» ազդանշան է տվել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 08.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիմակավորված ու ատրճանակի սպառնալիքի տակ, մուտք է գործել Երևան-Սևան ավտոճանապարհի «ՊԻԿՆԻԿ» սրճարանի հարևանությամբ գտնվող 51-ամյա Նիկոլայ Շուշանյանին պատկանող վագոն-տնակ, և այնտեղից հափշտակել 500 հազար ՀՀ դրամ, ոսկյա մատանի, և կանացի ականջօղեր:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
Այսօր առավոտյան 9:00-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Դիլիջան մայրուղում: «Պազ» մակնիշի 62LS361 համարանիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան:
Բերեզովսկին սնանկացել էր մինչեւ մահը` միաժամանակ հսկայական պարտքեր կուտակելով:
Զոհերի թվում է նաեւ «Ալ Իքբարիա» հեռուստաընկերության թղթակիցը: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Գործակալության տվյալներով` զբոսաշրջիկների ավտոբուսը ուղեւորվում էր դեպի Լաս Վեգաս:
Երևանի Կոմիտաս 5 հասցեում կառուցապատող «Լիբեր» ՍՊ ընկերությունը բավականին հակասական տեղեկատվությամբ է ներկայանում ՀՀ քաղաքացիներին: Ընկերության կայքում «Լիբերի» տնօրեն Էդվարդ Քեշիշ Աբրամի կողմից տեղեկատվություն է հրապարակված ընկերության մասին, ըստ որի «Լիբերն» ունի ավելի քան 19 տարվա փորձ՝ բնակելի շենքերի և օֆիսային տարածքների կառուցման, խորհրդատվության և նախագծման ոլորտում: Միաժամանակ նշվում է, որ «Լիբեր» ՍՊԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1998 թվականին:
Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Բաքվի գերեզմանոցներից տեղի է ունեցել Ալիբալա Համիդովի (Գոջա) հուղարկավորությունը, որն անցել է առանց շքեղության և քիչ թվով մարդկանց ներկայությամբ։ 40-ամյա ադրբեջանցի քրեական հեղինակությունը սպանվել էր կիրակի օրը Ստամբուլում։ Նրա վրա երեք կրակոց էին արձակել ատրճանակից։