
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը դիմո՞ւմ է գրել

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Փաստինֆո»-ի զրույցում ո’չ հաստատել, ո’չ հերքել է կայքի ունեցած տեղեկություններն այն մասին, որ նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է նարկայացրել:
«Այս պահին նման պաշտոնական տեղեկություն չկա»,- կայքի հետ զրույցում ասել է Կարինե Քալանթարյանը, հավելելով. «Երբ կլինի նախարարի համապատասխան հրամանը, այն սահմանված կարգով կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում»:
Նունե Խաչատրյանն Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2002թ-ին և մինչ օրս զբաղեցրել այդ պաշտոնը: