Բաժիններ՝

Հայ ռազմագերու հետ հարազատները շարունակում են հաղորդակցվել միջնորդավորված

Այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ հետ:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբի հորեղբոր որդի՝ Արման Ինջիղուլյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն երևանյան գրասենյակից իրենց նամակ են փոխանցել Հակոբից, որտեղ նշում է, որ Հակոբը լավ է և ամեն ինչ նորմալ է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031