Բաժիններ՝

«Այնպիսի երկիր կառուցեին այս իշխանությունները, որ մենք ստիպված չլինեինք մեր տունը-տեղը վաճառել և արտագաղթել». Ն. Զոհրաբյան

Հոկտեմբերի 10-ին ԵՄ-ն վավերացրել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերը: Իսկ սա նշանակում է, որ մի կողմից, փաստորեն, դյուրացվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Եվրոպա, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանը Եվրոպայի հետ այսուհետ համագործակցելու է եվրոպական երկրներում անօրինական կարգավիճակով բնակվող իր քաղաքացիների վերադարձի հարցում:

Պարզվում է, որ հարցը խիստ մտահոգել է եվրոպական երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ովքեր ոչ միայն մտավախություն ունեն ու չեն ուզում վերադառնալ Հայաստան, այլև բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին, բազմաթիվ բողոք-նամակներ են ուղարկել Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով:

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս թեմայով հարցազրույց է տվել  ԳԱԼԱ-ին:

-Տիկին Զոհրաբյան, հոկտեմբերի 10-ին ԵՄ-ն վավերացրել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերը: Ինչպես արդեն հայտնի է, սա արտերկրում՝ եվրոպական երկրներում գտնվող մեր հայրենակիցների կողմից չի ողջունվել: ՀՀ քաղաքացիները ինչու՞ են անհանգստացած:

-Ասեմ, որ այն պահից, երբ որ խորհրդարանը սկսեց քննարկել ռեադմիսիայի համաձայնագիրը, ես, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել և բազմաթիվ հեռախոսազանգեր Հայաստանից արտագաղթած մեր բազմաթիվ հայրենակիցներից, որոնք մտահոգված են: Նրանց մտահոգությունն այն է, որ ռեադմիսիայի համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո իրենց բոլորին արտաքսելու և դեպորտ են անելու Հայաստան, նստեցնելու են ինքնաթիռ և հետ են ճանապարհելու: Ասեմ, որ սա ուղղակի օրենքի չիմացության հետևանքն է:

-Այսինքն, ՀՀ քաղաքացիները անհանգստացած են, որ կարող են վերադառնալ հայրենի՞ք, ի՞նչ բնույթի նամակներ եք ստացել, ի՞նչ էին գրում և ի՞նչ են պահանջում:

-Իրենցից շատ լուրջ բողոք-դժգոհություններ կային, թե թող այնպիսի երկիր կառուցեին այս իշխանությունները, որ մենք ստիպված չլինեինք մեր տունը-տեղը վաճառել, մեր հայրենիքը թողնել և արտագաղթել և որ լավ կյանքից չէ, որ այստեղ ենք, հիմա էլ ուզում եք այնպիսի մի պայմանագիր վավերացնեք, որ մեզ բոլորիս վերադարձնեք Հայաստան: Եվ եթե վերադարձնեք, այս իշխանությունները մեզ տեր կանգնելու՞ են, աշխատանքով ապահովելու՞ են:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս