ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով Դ. Գրիգորյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Տիրան Ավետիսյանը ստացած վնասվածքներից տեղում զոհվել են:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է խստորեն պատժել կտտանքների փաստի հետ առնչություն ունեցող ոստիկաններին:
Վրացական ընդդիմադիր «Մաեստրո» և «ՏՎ – 9» հեռուստաալիքները տարածել են թաքնված տեսախցիկով նկարահանված կադրեր, որոնցում ցուցադրված է Թբիլիսիի Գլդանի բանտի կալանավորների խոշտանգումը բանտի աշխատակիցների կողմից, հայտնում է Interfax-ը:
Հունգարիայի Հայ ազգային խորհուրդը մտադիր է դատի տալ Հունգարիայի կառավարությանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վիճահարույց որոշման համար, հայտնում է «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով հունգարական Blikk թերթին: Աղբյուրը վկայակոչում է Խորհրդի ղեկավար Թևան Սարգսյանի հայտարարությունը, ով ասել է՝ կառավարության դեմ մեղադրանքները ներառում են նաև կաշառակերության և դիրքի չարաշահման կետեր: Ավելի վաղ Հունգարիայի ընդդիմությունը՝ […]
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ. տեղեկացնում են ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ գազամատակարարման կայանում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, այնուհետև հրդեհ բռնկվել, որն արագ մարվել էր: Նախնական վարկածով` այդ պահին կայանի տարածքում եղել է առնվազն 700 աշխատող:
Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:
Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Ռոմեո Հարությունյանի դին:
Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ նաև ավտոբուսի վարորդը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ևս 50 մարդ: Նշվում է, որ վթարի մեջ մեղավոր է եղել ավտոբուսի վարորդը, որը քնել է մեքենայի ղեկին: Վիրավոր ուղևորներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորների թվում կան 8 երեխաներ: Տարվում է հետաքննություն:
Հանգուցյալի հարազատները մշտապես նկարների միջոցով տեղեկանում են իրենց հարազատի, բարեկամի գերեզմանի վիճակի մասին, քանի որ ծառայությունից առաջ և հետո նկարները տրամադրում են պատվիրատուին:
Հունիսի 1-ից մինչ այսօր Հայաստանում գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի 34-ական, օգոստոսին՝ 39, իսկ սեպտեմբերին՝ 2 դեպք:
Սեպտեմբերի 12-13-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է շուկայահանված ձվի դիտարկման արդյունքում նաև պարզվել էր, որ ինչպես «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի և «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, այնպես էլ` «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից արտադրված ձվերն իրացվում են թույլատրելի սահմանը գերազանցող աղտոտվածության վիճակում: Սակայն մեզ հետ զրույցում Վարուժան Բալասանյանը բացառեց նման դեպքերը՝ նշելով, որ իրենց մոտ ամեն ինչ արվում է գերմանական տեխնոլոգիաներով:
Ծառայությունը շարունակում է կոչով դիմել սպառողներին ձեռք չբերել եւ չօգտագործել «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը»:
Նույն օրը նախարար Թադեւոսյանը խորհրդակցություն անցկացրեց Քաղաքաշինական ԾԻԳ-ի անձնակազմի հետ` խստագույնս զգուշացնելով, որ նախարարությունը հետեւողական է լինելու թերացումների ու չարաշահումների նկատմամբ եւ խիստ միջոցներ է ձեռնարկելու ցանկացած փոքր փաստի հայտնաբերման դեպքում:
168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ինքնաթիռն ամբողջությամբ ուղևորներով բեռնված է մեկնում Հալեպ և այնտեղից վերադառնում Հայաստան, «Սիրիական աղիաուղիներ» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեկնողների թիվը, կասեմ, որ շատ չի, այսինքն` ինքնաթիռն ամբողջությամբ լցված չի մեկնում Հալեպ, սակայն այնտեղից վերադարձողների թիվը բավական շատ է, քանի որ ինքնաթիռը ուղևորներով լցված է ժամանում Հայաստան»:
Ստեղծվել է մի վիճակ, երբ բոլորը բոլորին խաբում են ու ինքնակամ խաբվում։ Like վաճառողները խաբում են գնորդ-կայքերին, կայքերը` ընթերցողներին ու գովազդատուներին, գովազդատուները` հասարակ սպառողներին (իհարկե, ոչ Like-երի տեսքով): Մի քանի խոսք էլ եռանկյունու հիմնական կողմերից մեկի` պետական համակարգի մասին, որը լրատվական ու մասնավոր այլ կայքերից ետ չի մնում։
Ակցիան կմեկնարկի Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկայից` ժամը 18.00-ին, և կավարտվի Աֆրիկյանների տան մոտ: Այս մասին 168.am-ը տեղեկացավ նախաձեռնության կազմակերպիչների ֆեյսբուքյան էջից:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ պատասխանող կողմը`ՀՀ մշակույթի նախարարությունը, չէր ներկայացել դատական նիստին. «Իրենք եկան ուշացումով, այսինքն`երբ դատական նիստը վերջացել էր: Անցած անգամ դատավորը պահանջել էր ներկայացնել`ինչքան գումար եմ ես պահանջում Մշակույթի նախարարությունից: Նշեմ, որ գումարի չափը կախված է հարկադիր պարապուրդի ժամկետից: Գումարը կազմել էր ինը հարյուր քանի հազար: Ինչքան երկարի այս պրոցեսը, ամեն ամիս գումարին ավելանալու է 116.000 դրամ, որն իմ աշխատավարձն էր»:
«Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, և հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար»,- զգուշացրել է նա:
«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաև սոցիալական ապահովության պետական ծառայության կենտրոնական ապարատի պաշտոնյա:
Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀսփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:
Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը, քաղաքապետը հանձնարարել է ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ն և 32-ամյա Զոհրաբ Ե.-ն դատարանի որոշմաբ գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին փոխանցել են ոստիկանության Արմավիրի բաժնից:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել:
Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:
Արինա Թորոսյանը դեպքի վայրից փախուստի չի դիմել, այլ երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, երեխայի կյանքին վնաս չի սպառնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով «Մերսեդես E320» մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով երկու ուղևորներ տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: