
Դանակահարություն Երևանի «Լոնդոն» բարում

Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Yerkir.am-ի տեղեկություններով` դանակահարված երիտասարդներն ակումբի աշխատակիցներ են` սիրիահայեր: Կայքի աղբյուրի համաձայն` դեպքի օրը 5 երիտասարդներ ոգելիչ խմիչքի ազդեցության տակ վիճաբանություն են սկսել ակումբի տիրոջ հետ և փորձել դանակահարել նրան, ինչը փորձել են կանխել բարի սիրիահայ աշխատակիցները: Արդյունքում վնասվել է Շանթի ձեռքը, իսկ Րաֆֆի Բարդաքչյանը մեջքից դանակի հարված է ստացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: