Ապրիլի 24-ին և 25-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև +1…+3 0C, Վայոց ձորի նախալեռներում մինչև 0 0C հողի մակերևույթին՝ համապատասխանաբար 0 0C, առանձին ցածրադիր գոգավոր տարածքներում մինչև -1 0C:
Ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումներն ավելանում են:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ընկերությանը պատկանած Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ավելացրեց, թե դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մուտքը դեպի նման կայքեր արգելափակված չէ:
Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած Շեկոն ծայրահեղ ծանր է, ըստ բժշկների, զարկերակային ճնշումը գրեթե գոյություն չունի, իսկ Հարութին վիրահատում են, գնդակը դիպչել է ուսին:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիում հայտնի Շեկո մականվամբ մի անձնավորություն և Քավոր Հարութը:
Տարեցտարի շատանում են ինտերնետային այն կայքերը, որոնք հնարավորություն են ստեղծում վիրտուալ սեռական հարաբերությունների համար:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ վրաերթի հետևանքով մահացած 11-ամյա Լևոն Թադևոսյանի մահվան գործով դատաքննությունը
ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ, որ ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով։
Վ.Սեդրակյանի պաշտպանը բողոքարկում էր իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները:
Ապրիլի 23-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի 36-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Խավար: Թարմ օդ: Հարևան ռեստորաններից լսվող հաճելի ռաբիս… Մարդկանց մի տեսակի համար սրանք սիրելու և սիրվելու իդեալական պայմաններ են: Այս դեպքում լրիվ ավելորդ են հարցերը` մի՞թե չգիտեք, թե հայ ժողովրդի համար ինչ է նշանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Եվ որ, առհասարա՛կ, թփերից մինչև Անմար կրակ հասնող հառաչանքներն ամենևին տեղին չեն:
Վրաերթի ենթարկվածը Երևանի բնակիչ, Տնտեսագիտաան համալսարանի (Ժողինստիտուտ) ուսանողուհի, 18-ամյա Լիլիթ Մնացականայանն է:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության մեջ մեղադրվող՝ Անիի նախկին ոստիկանապետի տղան Հարություն Սարգսյանը ոստիկանության բաժնում պահվում է արտոնյալ պայմաններում: Համենայն դեպս, նրա խցի դուռը ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է բաց։
Ապրիլի 22-ին, ժամը 17.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Կարեն Միքայելյանին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման, իսկ Արաբկիրի համայնքային առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Ապրիլի 22-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի թիվ 40 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ Գարիկ Գասպարյանը (ծնվ. 1996թ.):
Ապրիլի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ քննիչի ունեցած միակ ապացույցը մեղադրյալների մեքենայի մեջ գտնվող բենզինի դատարկ շշերն են եղել և հարևաններից մեկի տան մոտ տեղադրված վերահսկող տեսախցիկի կողմից կատարված տեսագրումը, որտեղ ֆիքսվել է մեղադրյալների անցնող ավտոմեքենան ու համարանիշները:
Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի գործով դատական ակտ կայացնելու, որը շուտով կհրապարակվի:
«Լեռնցիների պար» խմբաքանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը 3 օր առաջ համացանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել է, որ իր հեղինակած և իր իսկ ձեռքով քանդակված արձանը ամբողջությամբ կողոպտվել և ոչնչացվել է:
«Մէկ է, բուժումների միջեւ ընկած ահագին ժամանակ եմ ունենալու։ Միայն նախնական թեթեւ, իրենց ասած «կինէվարժութիւնները» երեք շաբաթ են տեւելու։ Յետոյ երկու-երեք ամիս պիտի արդէն բուռն աշխատեմ։ Կարծում եմ, աւելի արագ է հնարաւոր առաջ գնալ»,- գրել է Հայրիկյանը։
Այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և տեղամասային տեսուչները, նույն քննչական բաժնի հետ իրացնելով օպերատիվ հետախուզական գործողություններ, Երևանի մի քանի թաղամասերից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 4 անձի:
Բնապահպանական պետական տեսչությանկողմից 15.04-20.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.3մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 2.73մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
«ՀԱԿ-ի անցած ճանապարհը վառ օրինակ էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար և նա պետք է նրանց սխալներից, բացթողումներից դասեր քաղեր: Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց նույն ճանապարհը, նույն ճանապարհի պարզունակ կրկնօրինակը, ենթարկվելով ՀԱԿ-ի ձախողված բեկորների, մի քանի արկածախնդիրների կյանքում քննություն չբռնած, ի սկզբանե ձախողման տանող առաջարկներին»,- գրել է Ռ.Մելոնյանը
Ապրիլի 22-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում` «Օլեո» ռեստորանի մոտակայքում, առաջացել է փոս:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստի սկզբում ասաց, որ գործով մեղադրյալ Քյարամ Ամոյանի բժշկական հետազոտությունները կիրականացվեն ապրիլի 30-ին: