ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան

Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930