Բաժիններ՝

Ավտովթար Շահումյան-Աշտարակ ճանապարհին. կան վիրավորներ

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Աշտարակ ավտոճանա­պարհի 6-րդ կմ-ում` Դաշտ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 US 025 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

 ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս