Բաժիններ՝

Զինծառայողը տեղեկանալով, որ մարմնավաճառ Նիկան տղամարդ է, բռունցքով հարվածել է նրա դեմքին, քաշել է մազերից:

Դատարանի վճռով՝ երկու զինծառայողներ դատապարտվել են 3 տարի 4 ամիս և 3 տարի 3 ամիս ազատազրկման: Գործքը քննվել է Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող կոչումով շարքային Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ ծառայող Ա. Ներսիսյանի հետ 2013թ. մարտի 30-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասն ու պատահական տաքսի մեքենայով մեկնել է Երևան քաղաքի Աբովյան փողոցում բնակվող Նիկա նմականունով մարմնավաճառի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Ըստ մեղադրանքի՝ բնակարանում զինծառայող Ա. Վարդանյանը տեղեկացել է, որ Նիկան տղամարդ է, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին, քաշել է մազերից: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Ա. Ներսիսյանի հետ միասին շտապ հեռացել են Նիկայի բնակարանից:
Նիկա մականունով մարմնավաճառի առողջությանը, ըստ datalex-ի, պատճառվել է թեթև վնաս:

Իսկ ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ա. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համածառայող Ա. Վարդանյանի հետ, 2013թ. մարտի 30-ին ժամը 20:30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասն ու պատահական տաքսի մեքենայով մեկնել է Երևան քաղաքի Աբովյան փողոցում բնակվող Նիկա մականունով մարմնավաճառի բնակարան՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով:  «Սակայն վերջինիս բնակարանում տեղեկանալով, որ Նիկան տղամարդ է, երկու-երեք ապտակ է հասցրել նրա դեմքին, ինչից հետո Ա. Վարդանյանի հետ միասին շտապ հեռացել են նրա բնակարանից»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Ըստ զինծռայողներին առաջադրված մեղադրանքի՝ այս տարվա հունիսի 1-ին, Երևանի «Կիրովի» անվան մանկական զբոսայգում առանց նախական համաձայնության ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարձակում են գործել Ս. Չախոյանի վրա: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառել թեթև մարմնական վնասվածքներ,  հափշտակել են Ս.Չախոյանին պատկանող 15.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, 15.000 դրամ արժողությամբ դրամապանակը և դրա մեջ եղած 24.000 դրամ կանխիկ գումարը։

Զինծառայողների միջնորդությամբ՝ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ըստ datalex-ի՝ երկու զինծառայողներն էլ ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը: Դատարանը մեղավոր է ճանաչել երկու զինծառայողներին էլ: Ա. Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել ավազակության և ծեծի մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մաս և 118-րդ հոդված): Քանի որ Ա. Նեսիսյանը ազատարզկման է դատապարվել նաև մեկ այլ գործով, սակայն պայմանականորեն չի կիրառել պատիժը, դատարանի որոշմամբ՝ այդ որոշումը վերացվել է: Զինծառայողը այսպիսով դատապարտվել է 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը նաև նշանակել է տուգանք 50.000 դրամի չափով:

Մյուս զինծառայող Ա. Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ավազակության և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մաս և 117-րդ հոդված): Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորի կողմից նշանակվել է նաև 100.000 դրամի չափով տուգանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս