Բաժիններ՝

Դենիշ Բաբուի ծնողները Հայաստան են գալիս՝ իրենց որդու դիակի հետեւից. նոր մանրամասներ Աստղիկի եւ Դենիշի սիրավեպից

Նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները դիմել են Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն՝ Հայաստանի վիզա ստանալու համար։ Այս մասին NEWS.am-ին ասել է Հայաստանում բնակվող, ազգությամբ հնդիկ ուսանողը, որը վստահեցրել է, որ անձամբ է ճանաչում Դենիշին, սակայն խնդրել է չհրապարակել իր անունը։

«Ընդամենը 20 րոպե առաջ եղբոր հետ եմ խոսել։ Սպասում են դեսպանատան պատասխանին, որ Հայաստան գան, հետո կորոշեն՝ ինչ անել»։

Զրուցակիցն ասել է, որ Դենիշը Հայաստան էր եկել Աստղիկ Աղաջանյանի հետ ամուսնանալու նպատակով, ավելին՝ հենց Աստղիկի ընտանիքն էր նրան հրավեր ուղարկել. «Դենիշն ամեն ինչ թողել էր Հնդկաստանում ու եկել Հայաստան։ Պլանավորում էին ամուսնանալ ու այստեղ մնալ»։

Նա ասել է, որ Աստղիկը նույնպես սիրում էր Դենիշին. «Հարյուր տոկոսով վստահ եմ։ Եվ Դենիշի, եւ Աստղիկի ծնողները գիտեին նրանց հարաբերությունների մասին։ Նույնիսկ Աստղիկն ու իր մայրը հատուկ Հնդկաստան էին գնացել՝ մասնակցելու Դենիշի եղբոր հարսանիքին»։

Նրա խոսքով՝ ընկերները չեն հավատում ոստիկանության տարածած ինքնասպանության վարկածին։ Նրանք վստահ են, որ տեղի է ունեցել սպանություն։

Ամբողջությամբ  կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս