Բաց նամակ՝ բժիշկ Վահագն Մադոյանին ծեծի ենթարկելու և կալանավորելու վերաբերյալ
Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկականապետին, Մարդու իրավունքների պաշտպանին.
«Մենք՝ Բժշկական Ազատ – Անկախ Արհմիության անդամներս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի՝ օրերս ծեծի ենթարկվելու և կալանավորվելու վերաբերյալ: Բժիշկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուց տալ): Չնայած, ՀՀ ՔՕ նույն հոդվածը նախատեսում է նաև տուգանքի ձևով պատիժ, բժիշկ Վ. Մադոյանը գտնվում է նախնական կալանքի տակ և նրա նկատմամաբ կիրառվում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց:
Հաշվի առնելով բժշկի կարևորագույն դերը մեր հասարակության մեջ և նաև այն, որ բժիշկ Մադոյանը չի հանդիասանում վտանգավոր հանցագործ, այլ հակառակը, մարդ՝ ով ամբողջ կյանքում մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր նվիրել ու փրկել, խնդրում ենք միջնորդել՝ փոխելու կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում նույնիսկ ապացուցվի մեղքը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ»:
Հարգանքներով՝ Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն