Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվել է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար:
168.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատժելո՞ւ է Մհեր Սեդրակյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, թե կուսակցությունը պիտի պատժի, փակենք մի հատ սենյակում, ասենք, որ մեր կուսակի՞ցն է: Դրա համար լիազոր մարմիններ կան, դրա համար հատուկ ծառայություններ կան, եթե նման իրողություն կա, բնականաբար, կհետաքրքրվեն կամ կվերլուծեն համապատասխան մարմինները»:
Դեկտեմբերի 3-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Վալերիկ Ստեփանյանը և հայտնել, որ 24-ամյա Ծովինար Մանուկյանը անվայել ու անպատիվ արտահայտություններ է արել իր և իր ընտանիքի անդամների հասցեին:
«Նյութերն ուսումնասիրվել են, տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը, երիտասարդը բաց է թողնվել»,-ոստիկանության մամուլի քարտուղարի տեղակալ Արմեն Մալխասյաննն այսպես հակիրճ պատասխանեց 168.am-ի հարցին, թե ինչ ընթացք ունի կիրակի օրը արձանգրված միջադեպը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ապարան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 13 տան երեք անչափահաս բնակիչները:
Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11 շենքում պայթյուն է տեղի ունեցել:
Այս դեպքի մասին պատմող տեսանյութը տարածել է ՀՀ ոստիկանությունը:
Արմինե Մ.-ն կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Գործը դատարան է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 4-ին:
Ավտոմեքենայի սեփականատեր Մարգարիտա Հակոբյանը դիմել էր Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, առևանգել են «Ռենջ Ռովեր» մակնիշի նշված համարանիշի ավտոմեքենան:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի կարծիքով՝ սոցիալական լրագրություն դասընթացը չի կայանա և չի ամբողջանա, եթե համալսարանը չներգրավի լրատվամիջոցներում գործող պրոֆեսիոնալ լրագրողներին:
ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ X զորամասից Երևան քաղաքի ՀՀ ՊՆ հոսպիտալ են տեղափոխում զինվոր՝ 18-ամյա Էրիկ Համբարձումյանին, որը երկիկամի հատվածում ստացել է մարմնական վնասվածք:
«Մենք չպիտի մենակ թողնենք ընտրված նորմալ թեկնածուին, որովհետև ցանկացած լուսավոր մարդու գլխին իրենք ուղղակիորեն կսարքեն: Մի տեղ պաժառ կգցեն, մի տեղ որս կանեն, իրենք կխփեն, հետո կասեն` տեսեք, սա էլ ձեր գովերգած մարդը»:
Հարցին, թե մինչ այժմ վտանգավոր դեպքեր չեն գրանցվե՞լ, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Փաստեր չունենք, բայց նաև լիովին բացառել չենք կարող»:
Այսօրվա դրությամբ, բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպք. դանցից լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 10-ը:
«Ես հասկանում եմ, որ իրենք կփորձեն մի տեսակ խաղ խաղալ, ասել, որ եթե նա գնա, խոսի, մենք կճնշենք Նորիկին…»:
Տ. Աստվածատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա. Մանուկյանին պատկանող «Կլեոպատրա» ՍՊԸ-ում աշխատելով որպես վաճառքի գծով մենեջեր, իրեն վստահված գումարից յուրացրել է 3.870.000 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները Պաղջուր (Խաչաղբյուր) գետի վրա արդեն իսկ կառուցված «Խաչաղբյուր- 1» և կառուցվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը անթույլատրելի է համարում գյուղի համար անհրաժեշտ օբյեկտի 400 ք.մ. տարածքի՝ Հայկազ Քոչինյանի կողմից անվճար սեփականաշնորհվելը:
«Շրջակա միջավայրը և անվտանգությունը» նախաձեռնության միջոցով ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել տարբեր շահագրգիռ կողմերին` այս ոլորտում իրենց գործունեությունը բարելավելու համար միասնական հարթակի ստեղծմանը:
Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է ՌԴ իրավաբան Սամվել Կոչոյի՝ նոյեմբերի 30-ի մամլո ասուլիսին, որտեղ նա «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։
«Սա ինչ-որ չինովնիկի ձեռքի գործ է, Անժելան ոչինչ է, նա ինքնուրույն չէր կարող ինչ որ բան անել: Չինովնիկ է սարքել այս ամենը, որ խայտառակ չլինի: Գուցե նկարներում հենց այդ չինովնիկն է»:
Ըստ իրավապահների տվյալների, զինյալները բնակավայրերի փողոցներով ցուցադրաբար տարել են կախարդության մեջ մեղադրված մի մարդու կտրված գլուխ:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հարսը տան նկուղում «էսենցիա» տեսակի թունաքիմիկատ է խմել:
Արմավիրի Նոր Արտագերս համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման պատճառը հայտնի է. Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պատճառը ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքն է եղել:
«Հիվանդը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ինչպես ծանր էր վիճակը, այնպես էլ մնացել է, փոփոխություն չկա»:
Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Մեր օրերում վաճառողներն առավել հաճախ են խաբում գնորդներին, ինչի հետևանքով իրական ապրանքանիշերը կորցնում են իրենց բարի անունը, և հայտնի ֆիրմաները կորուստներ կրում:
Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները: