
Միջադեպ նկարիչների միությունում

Հայաստանի նկարիչների միության համագումարը, որի օրակարգում է միության նախագահի ընտրության հարցը, այսօր սկսվել է միջադեպով: Ինչպես գրում է Tert.am-ը, մասնավորապես, երբ հայտարարվել են միության նախագահի թեկնածուների անունները, այս թվում նաև՝ ՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանի, վերջինս շարունակել է տեղ զբաղեցնել նախագահությունում և չիջավ որպես թեկնածու՝ տեղ զբաղեցնելու շարքերում:
«Առավոտի» լրագրողի հարցը, թե նա ինչու՞ է մնում նախագահությունում, առաջացրել է թե՛ Կարեն Աղամյանի, թե՛ մի նկարչի զայրույթը, ով տեղից առաջարկել է դուրս շպրտել լրագրողին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
լուսանկարը՝ PanARMENIAN-ի