Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 3, խուլիգանության, յուրացման կամ վատնման, դրամանենգության և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է յուրացման կամ վատնման` 1, գողության և մարմնական վնասվածք հասցնելու 3-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: