Հայաստանը վերջին տեղում է
Վճռականության առումով Հայաստանը վերջին տեղում է՝ կարծում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ Վարուժան Հոկտանյանը։
Սակայն պարոն Հոկտանյանը չի կարող գնահատական տալ, թե ինչից է դա, չի ուսումնասիրել իրավիճակը։ Սակայն որպես առաջնային խնդիր նա նշում է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը. «Մենք տեսնում ենք, որ մի ամբողջ ժողովուրդ ուղղակի չի ուզում ոչինչ անել»։ Նրա խոսքերով՝ այս առումով մենք հետ ենք մնում նաեւ աֆրիկյան երկրներից։ Այս մասին գրում է A1plus.am-ը։
Այսօր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Օրինավորության ազգային համակարգը եւ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» թեմայով կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել։
Կազմակերպության նախագահ Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝
կոռուպցիայի առումով իրավիճակը շատ չի վատացել, սակայն դրանից չպետք է ոգեւորվել։ Մենք գտնվում ենք ցածր մակարդակում։ 0-100 սանդղակի դեպքում, երբ 0 -ն բացարձակ կոռումպացվածն է, 100-ը՝ բացարձակ մաքուրը, Հայաստանը 36-րդ տեղում է։
Պարոն Հոկտանյանին ուրախացնում է այն փաստը, որ մարդկանց մոտ ավելացել է իրավագիտակցության մակարդակը , այսինքն՝ կաշառք չեն տալիս պետական չինովնիկին, որպեսզի անի այն, ինչը պետք է աներ օրենքով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում