
Վերականգնվել է ավտոճանապարհի փլուզված հատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են , որ 2013թ. վերականգնվել և շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքով անցնող հանրապետական նշանակության Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Ըստ հաղորդագրության՝ կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: