Հայկական մամուլը և քաղաքական դաշտն արդեն շուրջ մեկ ամիս քննարկում է հայտնի օֆշորային սկանդալը, որի սկիզբը դարձավ մայիսի 29-ին «Հետք» լրատվականի հրապարակած հոդվածը` «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով:
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Վերջիններս կրկին բողոքում էին, որ ավիաընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը:
Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մանկապարտեզներում առկա խնդիրները շարունակում են մնալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ուշադրության կենտրոնում:
Հիվանդանոց է տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանը, իսկ թոքի, ոտքի և ձեռքի մասում ստացած վնասվածքներով՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Սիմոն Հովհաննիսյանը:
Գորիսի աղմկահարույց դեպքից հետո, ահա թե ինչ տեսք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի մոտ՝տեղադրված Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակի հուշակոթողում գտնվող խաչքարը
Հունիսի 25-ին, Ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք:
Ժամը 02:00-ի սահմաններում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:
Դերասանուհի Աննա Հարությունյանը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է, այսօր առավոտյան դիմել է դատարան՝ պահանջելու վերականգնել ֆիլմի ստեղծագործ անձնակազմի կողմից խախտված իր հեղինակային իրավունքները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:
28-ամյա Գևորգ Բաբաքյոխվյանը 2012թ. հոկտեմբերին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 16-ամյա Արմինե Նահապետյանի հետ։
«Եթե մի պահ պատկերացնենք, որ մտքովս անցել էր օֆշորում կազմակերպություն գրանցել, մի՞թե ես կարող էի այդաստիճան միամիտ լինել, որ դա անել իմ անունով»:
Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:
«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ընկերությանը պատկանող խտացման արտադրամասի տարածքից գողացել են 800 կգ մետաղի ջարդոն:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել Համաշխարհային բանկի՝ Հայաստանում իրականացված «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի վերջին առաքելության պատվիրակությանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով վարչական բոլոր շրջաններում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ:
Հունիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի փոքր դահլիճում Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:
Հունիսի 24-ին Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր:
Մայիս Մահարամովը իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Գործը վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռուբեն Մանուկյանին դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:
Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը:
Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել:
Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:
Հունիսի 24-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Ամենափրկիչ» եկեղեցում:
«Մենք՝ դաշնակցականներս ո՛չ թուրքական սուլթանից, ո՛չ ռուսական ցարից, և առավել ևս ո՛չ էլ մեր ներքին թուրքից չենք վախենում: Իհարկե, կլինենք առավել աչալուրջ, բայց չենք վախենալու»,- եզրափակել է նա:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրայալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդել է փոխել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով հունիսի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Հունիսի 24-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 1947 թ. ծնված Գ. Ֆայդոյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:
«Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Կայքին հաջողվել է պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը՝ ընդամենն ասել է. «Դե, ինչ ասեմ»: