Բաժիններ՝

Ինձ միայն անհանգստացնում է մեկ հարց՝ ո՞վ էր և ինչի՞. «32 ատամի» դերասանին վնասվածք հասցնողը չի հայտնաբերվել. news.am

«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից վնասվածք հասցնելու դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Չի հայտնաբերվել նաեւ նրան վնասվածք հասցրած անձը:

Կայքի թղթակիցը զրուցել է նաեւ Կարեն Մկրտչյանի հետ, ով ասաց, որ հիմա համեմատաբար ավելի լավ է զգում, ցավերը ավելի քչացել են: Դերասանը, սակայն, շարունակում է մնալ անվասայլակին, բժիշկներին չի վստահում, այդ իսկ պատճառով տնային պայմաններում ժողովրդական բժշկության մեթոդներով փորձում է ապաքինվել:

Նա նշել է, որ իրենց շքամուտքում տեսախցիկներ չկան, առանձնապես հույսեր էլ չի կապում դեպքի բացահայտման հետ: «Ոչ մեկ ոչ զանգել է, ոչ հետաքրքրվել, այդ գիշերը չեն թողել քնեմ, շտապում էին,  երեւի խառն են ամանորյա նախապատրաստություններով, հարցաքննել են, բայց դատաբժշկի ուղեգիր էլ չեն տվել: Ինձ միայն անհանգստացնում է մեկ հարց՝  ո՞վ էր եւ ինչի՞, բայց ինչպես հասկանում եմ՝ դա իրավապահներին չի անհանգստացնում»,- ասել է դերասանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս