
Վթար` Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում. կա տուժած

Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի արձանի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ՎԱԶ-2106» մակնիշի 02SU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդ՝ 1979թ. ծնված Ա. Մ.-ն ստացել է ոտքի թեթև վնասվածք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածը տեղափոխվել է «Սրբ. Գր.Լուսվորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն