
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածին ու վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ваз 2106 մակնիշի 43 UU 932 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում, Տաշտուն գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ավտոեմեքենայում գտնվող Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ռազմիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա Հրաչ Գևորգյանը մարմնական վնասվածքներով Մեղրի քաղաքի 1-03 շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն:
Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: