
Սկսվել է 2014թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը. panorama.am

panorama.am –ի փոխանցմամբ` 2014 թվականի հունվարի 3-ին՝ օրվա երկրորդ կեսից, Երևանում, իսկ հունվարի 4-ին ամբողջ հանրապետությունում սկսվել է 2014թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից, կենսաթոշակները վճարվելու են բարձրացված չափերով: Միաժամանակ հայտնում են, որ կենսաթոշակները կշարունակվեն վճարվել 2014թ. հունվարի 8-ից:
2014թ-ի հունվարի 1-ից հանրապետությունում միջին կենսաթոշակը բարձրացել է 15%-ով: Այսպիսով, ՀՀ կառավարությունը հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կազմում է շուրջ 36 հազար դրամ: Աճել են նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: