Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Աշխատանքներ են տարվում «Carrefour»-ի գործունեությունը 2014-ին սկսելու համար. NEWS.am
2013 թվականը նշանավորվեց ֆրանս-հայկական բարեկամության եւ բոլոր ասպարեզներում մեր համագործակցության խորացմամբ: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ գնահատելով 2013-ին երկկողմ հարաբերություններում ձեռքբերումները:
«Տնտեսական առումով, մենք կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման Crédit agricole եւ Société générale ֆրանսիական բանկերի ընդհանուր մասնաճյուղ AMUNDI-ի Հայաստան գալու նախաշեմին ենք: Ինչ վերաբերում է Carrefour-ին, ապա տարվում են աշխատանքներ արդեն 2014-ին գործունեություն ծավալելու ուղղությամբ»,-նշել է դեսպանը: Նա նաեւ նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեքային ընկերության (Երեւան) միջեւ դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված 10 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրն էլ ավելի կխթանի երկու երկրների տնտեսական համագործակցությունը:
«Վերջապես, Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ 2014-ին նախատեսված Հայաստան պետական այցի մասին օրերս արած հայտարարությունը պսակեց անցնող 2013 թվականը եւ նոր հեռանկարներ բացեց երկխոսության համար»,-ընդգծել է Ռենոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: