
Հունվարի 3-5-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: