Բաժիններ՝

Վթար՝ Տաշիր քաղաքում. կան տուժածներ

Հունվարի 5-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34SS382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության  ծառայության աշխատակիցներն ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Տաշիր քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս