Միացյալ Նահանգները մտադիր չէ երկար սպասել իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է սահմանափակել իրավիճակի կարգավորման առաջարկներ ներկայացնելու համար Իրանի ունեցած ժամանակը. տեղեկացնում է CNN-ը։
«Թրամփը նախատեսում է սահմանափակ ժամկետ հատկացնել իրանցիներին՝ միասնական առաջարկ մշակելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ցանկանում անորոշ ժամանակով երկարաձգել Իրանի հետ հակամարտության հրադադարը։
CNN-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է առաջարկի մշակման համար սահմանափակ ժամանակ ունենալու մասին։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թրամփի շրջապատում ընդունում են, որ որքան երկար շարունակվի Հորմուզի նեղուցի շրջափակումը ամերիկյան նավերի կողմից, այնքան մեծ վնաս կկրի համաշխարհային տնտեսությունը։
Ապրիլի 21-ին Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը՝ մինչև վերջինիս կողմից կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը, երկարաձգելու մասին։Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։
Այս ընթացքում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են անարդյունք։



