Ձերբակալվածների ով լինելը Արցախում շոկ է առաջացրել. Վ. Բալասանյանի դեմ մահափորձի հետքերով

ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ անցած տարեվերջին իրականացրած մահափորձի հետքերով ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում երկու քաղաքացի ձերբակալվել են:

ԼՂՀ միջազգայնագետ և Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ այդ ձերբակալությունների համար հիմք են հանդիսացել որոշ փաստեր՝ տեսաձայնագրություններ, ինչպես նաեւ հեռախոսազանգեր: «Իրավապահ մարմինները համապատասխան փաստեր ունեն, որովհետեւ վիդեոձայնագրություներ են եղել, այդ սարքը աշխատել է հեռախոսի միջոցով, ուզում եմ ասել, որ կասկածյալների ձերբակալման առումով ոստիկանները փաստեր ունեն, բայց քանի որ քննություն է ընթանում եւ ձերբակալվածների ով լինելը արդեն իսկ շոկ է առաջացրել տարբեր շրջանակներում, հաստատ պետք է պարզեն դրդապատճառները եւ այլն: Վարկածների մասին կարող եմ ասել, որ շատ վարկածներ կան, բայց ամեն մեկը արժանի է մանրազնին քննարկման եւ ուսումնասիրման, այդ իսկ պատճառով ես չէի ուզենա շտապել եւ որեւէ բան ասել մինչեւ վերջնական արդյունքը, որովհետեւ ամեն մի փոքր սխալը կարող է վնասել ընդհանուր գործին»:

Հայկ Խանումյանին հարցրեցինք նաեւ, թե հավաստի՞ են արդյոք շրջանառվող այն տեղեկությունները, որ ձերբակալված անձինք Վ. Բալասանյանի թիմից են կամ նրա մտերիմ շրջապատից: Հ. Խանումյանը պատասխանեց. «Թիմ ասելը չեմ ընդունում, մի փոքր սխալ է: Ես ինքս ճանաչում եմ այդ անձանց, ուղղակի ընտրությունների ժամանակ նրանք աջակցել են: Թե չէ իրենք ոչ այնպես կարեւոր դեմքեր են, ոչ էլ գործոններ, ուղղակի մարդիկ են, ովքեր աջակցել են ընտրություների ժամանակ, կամ ավելի շուտ իրենց ընտանիքներն են աջակցել Վ. Բալասանյանին եւ միայն այդքանը: Հիմա ճիշտ չէ թիմի անդամ համարել նրանց, նրանք սովորական մարդիկ են, ովքեր թիմի սահմանման մեջ չեն տեղավորվում, մարդիկ են եղել, աջակցող՝ այդպես կարելի է դիտել Արցախի բնակչության 33 տոկոսին, ովքեր որ ձայն են տվել Վ. Բալասանյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս