Բաժիններ՝

Նորք Մարաշում վարորդը BMW-ով բախվել է պատին. եղբայրներն ու 1 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 21:30-ի սահմաններում Նորք Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ 26 ամյա Արամ Մարգարյանը վարելով BMW մակնիշի 34 SC 555 համարանիշի ավոտոմեքենան, Նորք Մարաշ 5-րդ փողոցի 13 հասցեյի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Մարգարյանն ու ուղևորներ Նորք Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ 17 ամյա Արմեն Մարգարյանն ու Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 29 ամյա Արթուր Գրիգորյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս