
Այսօր եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի

Հունվարի 5-ի երեկոյան Հայաստանի առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի սուրբ պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում կեսգիշերից հետո: