
Հայաստանյան քաղաքական, տնտեսական և չինովնիկական դաշտի մոտ 300 ներկայացուցիչ տոները նշում են Դուբայում. Մութաֆյան

Թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայաստանյան քաղաքական, տնտեսական և չինովնիկական դաշտի մոտ 300 ներկայացուցիչ՝ ընտանիքների անդամները ներառյալ, Ամանորն ու Սբ Ծնունդը նշում են Դուբայում…
«Մեր մտերիմ տուրօպերատորներից մեկը նշեց, որ տոնական շրջանում մեկշաբաթյա հանգիստը Դուբայում միջինը կազմում է 12 հազար ԱՄՆ դոլար… Դե հիմա հաշվենք, թե մոտավորապես որքան գումարով են «մերոնք» հարստացրել Դուբայը… 3 մլն 600 հազար ԱՄՆ դոլար…
Իհարկե, սա Դուբայի համար ընդամենը մանրադրամ է, բայց մի՞թե վատ կլիներ, եթե այս գումարները ծախսվեին հենց Հայաստանում, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, թեկուզ Արցախի հյուրանոցներում և հյուրատներում… Դե, այդ պատճառով էլ հարևան Վրաստանն օրավուր հարստանում է, մենք՝ աղքատանում…»,-գրել է Մութաֆյանը: