Բաժիններ՝

Ուսումնարանի սանը Գյումրիում վրաերթի է ենթարկել 4 հոգու. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 3-ին Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 16:40-ի սահմաններում Գյումրի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մայթին գյումրիի բնակիչ 17 ամյա Էդմոնդ Դիլբարյանը վարելով հոր 45 ամյա Լևոն Դիլբարյանին պատկանող Volkswagen Jetta մակնիշի 32 OL 343 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ 58 ամյա Արևիկ Սակոյանին, 59 ամյա Վարոս Սակոյանին, 43 ամյա Վարդիշաղ Վարդանյանին և 50 ամյա Արթուր Վարդանյանին:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս