Բաժիններ՝

Պարտադիր կուտակային վճարի ճակատագիրը ՍԴ-ն կորոշի մինչև հունվարի 25-ը

Հայաստանի Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը քննության կառնի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի միջնորդությունը՝ մինչև ՍԴ-ում գտնվող գործի դատաքննության ավարտը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելու մասին,  հաղորդում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 26-ին ՍԴ աշխատակարգային նիստում կայացված որոշման համաձայն`  մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն քննության կառնի նույն օրենքի 38-րդ (կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը) և 39-րդ (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը) հոդվածների գործողության իրավաչափությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» արդեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031