Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Մաշտոցի պողոտայում. ամուսինները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամ` հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Առաքելյանը վարելով Mercedes մակնիշի 55 OU 855 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին ու էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Առաքելյանն ու ուղևոր Երևանի բնակիչ 37-ամյա Զառա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes-ը «փաթաթվել» է էլեկտրասյանը և վարորդին ու ուղևորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները և մինչ նրանց ժամանումը վիրավոր կնոջը քաղաքացիները իրենց ուժերով տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ աղբյուրի`վարորդը և ուղևորը ամուսիններ են, իսկ բժշկական կենտրոնից հայտնել են, որ կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս