Բաժիններ՝

Վնասվածքներ` տոնական ճայթիչ-պայթիչները գործարկելու հետևանքով

Տոնական օրերին վեց հոգի վիրավորվել է` տոնական հրավառիչների պայթյունների հետևանքով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ.

Հունվարի 1-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Կամո Կ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.05-ի սահմաններում, իրենց տան բակում հրավառիչը օգտագործելու ժամանակ` այն ձեռքի մեջ պայթելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի առաջին մատի շրջանի պատռված վերքով բուժօգնության է դիմել 2008 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Վերջինիս հայրը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ որդին վնասվածքը ստացել է դեկտեմբերի 31-ին, Ժամը 23.45-ի սահմաններում, իրենց բակում` տոնական հրավառիչի պայթյունի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ աչքի վնասվածքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Եղիշե Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տան պատշգամբում տոնական հրավառիչը գործարկելու ժամանակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնից հաղորդում է ստացվել, որ աջ ձեռքի 4-րդ, 5-րդ մատերի վնասվածքով «Վանաձոր» բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել 1997 թ. ծնված Հրայր Ե.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում` տոնական հրավառիչը գործարկելու ժամանակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 01.10-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ աջ ձեռքի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արսեն Շ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, տան պատշգամբում տոնական հրավառիչը գործարկելու ժամանակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 1-ին, ժամը 02.25-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 2000 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.02-ի սահմաններում, տան պատգամբում տոնական հրավառիչը գործարկելու ժամանակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս