Բաժիններ՝

Վախճանվել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

Հունվարի 5-ին կյանքի 87-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության եւ շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր,  Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Պետրոսի Թորոսյանը:

Հայաստանի Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Ջիմ Թորոսյանը ծնվել 1926 թ-ին:  1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954 թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել 1971 – 1981 թթ-ին։

1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։

ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։ Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։ Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982) մեդալակիր (կենսագրական տվյալնեը` ըստ «Վիքիպեդիա»-ի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս