
Երևանում բախվել են Mercedes-ն ու Porsche Cayenne-ը. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com -ի փոխանցմամբ`Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 15:00-ի սահմաններում Նանսենի փողոցի թիվ 5-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Նոր Արեշ թաղամասի բնակիչ 52 ամյա Հակոբ Մադանյանի վարած Mercedes մակնիշի 21 SO 436 համարանիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 21 ամյա Անդրանիկ Մինասյանի վարած Porsche Cayenne մակնիշի 98 SO 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Porsche Cayenne-ի ուղևոր Երևանի բնակիչ 22 ամյա Ֆրունզե Աբրահամյանը մարմնական վնավածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: