Բաժիններ՝

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են. Գագիկ Ծառուկյան

«Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն»,-ասվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ևս ունենք կարևոր ձեռքբերումներ․

Սուրեն Աղաջանյանն իր առաջին մասնակցությամբ արդեն դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Գասպար Տերտերյանը և Սլավիկ Գալստյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, ընդ որում՝ Սլավիկ Գալստյանի համար սա արդեն երրորդ նման հաջողությունն է։

Ծանրամարտում ևս ունենք հերթական հաղթանակը՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է, որը ձևավորվում է քրտնաջան աշխատանքի, կամքի և մեծ նվիրումի շնորհիվ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին։

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են։ Մենք միասին շարունակելու ենք կերտել հայկական սպորտի հաղթական պատմությունը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930