Բրատիսլավան չի աջակցում Ուկրաինայի վարկավորմանը. Սլովակիայի ԱԳ նախարար
Սլովակիան չի մասնակցում Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու գործընթացին, բայց նաև չի խոչընդոտի դրա տրամադրմանը. այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը։
«Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու վերաբերյալ Սլովակիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք չենք մասնակցում այս վարկի երաշխավորմանը՝ ինչպես ևս երկու երկրներ, որոնք մեզ հետ միասին հեռացված են այս գործընթացից։ Մենք չենք արգելափակել և չենք արգելափակի վարկը՝ Եվրամիության ներկայիս բյուջեում փոփոխությունների հաստատման շրջանակում»,- սոցցանցի իր էջում ապրիլի 22-ին գրել է Բլանարը։
2026 և 2027 թվականներին ֆինանսական կարիքները հոգալու համար Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի համատեղ վարկ տրամադրելու ԵՄ երկրների որոշումը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ Եվրամիության գագաթնաժողովում։ Վարկի ապահովմանը չեն մասնակցում Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։



