ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Իրանի շուրջ զարգացումներն ու պատերազմը Մերձավոր Արևելքում մարտահրավեր է միջազգային իրավունքի համար, և այժմ առավել քան երբևէ կարևոր է հետևել և պահպանել միջազգային իրավունքը, քանի որ հակառակ պարագայում իրավիճակը կհանգեցնի քաոսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոշտան հայտարարել է Հունաստանում անցկացվող «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակներում՝ անդրադարձ կատարելով Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ծավալվող իրադարձություններին, ինչպես նաև դրանց հետևանքով Եվրոպային սպառնացող էներգետիկ ճգնաժամին։

Կոշտան շեշտել է, որ այժմ աշխարհն ապրում է մարտահրավերներով լի մի ժամանակաշրջանում, որտեղ մարտահրավերներն ուղղված են առաջին հերթին միջազգային իրավունքի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930