Կենսաբանը զգուշացրել է ծաղիկների մասին, որոնք գլխացավ են առաջացնում
Նարգիզներն ու հակինթները կարող են գլխացավ և գլխապտույտ առաջացնել զգայուն մարդկանց մոտ: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում պատմել է կենսաբանական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի «Դեղագործական այգի» բուսաբանական այգու գիտաշխատող Ալեքսեյ Ֆիլինը:
«Ծաղկող բույսերը, որոնք չեն հանդիպում վայրի բնության մեջ, բայց հաճախ նվիրում են գարնանը ծաղկեփնջերի տեսքով, ինչպիսիք են նարգիզները և հակինթները, ունեն շատ ուժեղ բույր, որը բարձր կոնցենտրացիաների դեպքում կարող է գլխապտույտ և գլխացավ առաջացնել զգայուն մարդկանց մոտ»,- ասել է նա։
Կենսաբանն ընդգծել է, որ այս ծաղիկների հյութը թունավոր է, ուստի պատահական թունավորումից խուսափելու համար ծաղկեփունջը կտրելուց հետո խորհուրդ է տրվում մանրակրկիտ լվանալ ձեռքերը և ծաղիկները պահել երեխաներից հեռու:



