Հռոմի պապը կոչ է արել վերջ դնել Աֆրիկայի շահագործմանը
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Անգոլայի առաջնորդներին խզել «շահերի շրջանակը», որը դարեր շարունակ թալանել և շահագործել է Աֆրիկան։
Աֆրիկայում գտնվելու 11 օրերի ընթացքում Լևոն XIV-ը խոսել է «ռեսուրսների ծարավը կոտրելու» կարևորության մասին, որը ըստ Պապի՝ ամենաարյունալի հակամարտությունների շարժիչ ուժն է։ Անգոլայում նա կոչ է արել «աշխարհում ստեղծել համակեցության արդար ձևաչափ՝ զերծ գերտերությունների կողմից պարտադրվող ստրկության ձևերից»։
Կամերունի ճանապարհին նա կրկին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Պապին՝ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։



