8 տարուան ձեր ապազգային ու հայրենադաւ «իշխանութեան» հաշուեկշիռը պատերազմ է. Հրաչ Վարժապետյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան թևի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ֆրանսահայ հանրային գործիչ Հրաչ Վարժապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթէ մենք չընտրուինք՝ սեպտեմբերին պատերազմ է» հոլովող սողուններուն պարզ պատասխան. 2018-ին եկաք (չեկած ըլլայիք) եւ երկու տարի ետք պատերազմ բերիք, զոր աւարտեցիք խայտառակ պարտութեամբ:
2021-ին եկաք, նորէն պատերազմ, նոր նուաստացում, նոր պարտութիւն:
Պատերազմը միայն ձեր օրով է , զզուելի թիւրիմացութիւններ:
8 տարուան ձեր ապազգային ու հայրենադաւ «իշխանութեան» հաշուեկշիռը պատերազմ է, միայն պատերազմ, այդ ալ խայտառակ պարտութեամբ, հազարաւոր զոհերով , հողային ահաւոր կորուստներով , զիջումներով : Կապիտուլացիայի հոմանիշն էք մեր նորագոյն պատմութեան մէջ:
Հերի՛ք է խաբէք, ստէք, հերի՛ք է կաղկանձէք:



