Թուրքիան մեծացրել է արևից և քամուց ստացվող էներգիայի ծավալները
Բրիտանական «Ember» ուղեղային կենտրոնի հրապարակած «էլեկտրաէներգիայի գլոբալ տեսություն 2026» զեկույցի համաձայն՝ Թուրքիան 2025-ին կարողացել է զգալի ավելացնել արևային էներգիայի արտադրական հզորությունը՝ այդ համատեքստում դառնալով 7-րդ երկիրը, որն ամենամեծ աճն է ունեցել բնագավառում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առաջատար երկրների շարքում են նաև Չինաստանը, ԱՄՆ-ն և Հնդկաստանը, որոնց հաջորդում են Բրազիլիան, Պակիստանը և Գերմանիան։
Զեկույցում նշվում է նաև, որ արևի և քամու էներգիան միասին կազմել են երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 22%-ը՝ գերազանցելով համաշխարհային միջինը՝ 17% ցուցանիշը, իսկ ածուխը 34% մասնաբաժնով շարունակում է մնալ էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը։
Ուղեղային կենտրոնի համաձայն՝ այս ամենին զուգահեռ հիդրոէներգետիկ արտադրությունը Թուրքիայում նվազել է․ Թուրքիան Բրազիլիայից հետո 2-րդն է նվազման ծավալով՝ շուրջ 18 տերավատ/ժամ կրճատմամբ։ Կորուստը փոխհատուցվել է բնական գազով, ինչը հանգեցրել է տարեկան միջինում 1.8 միլիարդ դոլարի լրացուցիչ գազի ներմուծման։



