Օգոստոսի 5-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանվան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, և ներսում մահացած մարդ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց մի խումբ քաղաքացիների դիմումը, ըստ որի նրանք առաջարկում էին Կապանում անցկացնել տեղական հանրաքվե` համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման նպատակով «Հաջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու հարցի մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, նման որոշում ընդունել էր համայնքի ավագանին` Կապանի քաղաքապետի առաջարկով:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից: Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են հոգեբանների և այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ:
Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կողոպուտի ենթարկված կինը հայտնել է, որ կողոպուտ կատարող անձին տեսել է Թաիրով գյուղում գտնվող խաղատուն մտնելիս և կարող է մատնացույց անել:
Տնօրինությունը ըմբռնումով է մոտենում վարորդների բողոք-պահանջին, սակայն գտնում է, որ ճանապարհ փակելը անթույլատրելի է, քանի որ սպասարկվող երթուղիները պետական նշանակություն ունեն եւ երթուղիները իրավունք չունեն դադարել սպասարկվելուց:
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ ակամա պատճառ հանդիսացող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր ընտանիքը լուր չունի:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածի համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:
«Ինչ վերաբերում է բենզոպիրեն ցուցանիշին, ապա ծառայությունը հարցում է կատարել ՀՀ լաբորատորիաներ` լաբորատոր կարողությունների և փորձարկման իրականացման լաբորատոր հնարավորությունների վերաբերյալ, և պարզել, որ ՀՀ լաբորատորիաները կկարողանան իրականացնել բենզոպիրեն ցուցանիշով փորձարկում օգոստոսի 20-ից հետո»,- հայտում են սննդամթերքի անվանգության պետական ծառայությունից
Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է նոր շարժում, որը պայքարելու է վճարովի ավտոկանգառների մասին քաղաքապետարանի որոշման դեմ։
Ոստիկանության քննչական գլխավոր վաչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Այսօր քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանը մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում Գոռն ընթերցել է իրենց դիմումը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Ըստ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ մենեջեր Լեյլա Գալստյանին առաջադրված մեղադրանքի, նա չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի շահերի:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդի խճուղու Դավիթաշեն Ձոր 2 թաղամասի դիմաց բախվել են Lexus մակնիշի և ЗИЛ ММЗ 4502 մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Բ.-ի դին:
Ոստիկանները վնասազերծեցին նրանց ու բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվեց, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:
Օգոստոսի 5-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Օգոստոսի 4-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Թոշակառուները Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնում էին, որ արդեն քանի օր է՝ հայտարարվում է, որ ամսի 5-ին՝ ժամը 07:00-ից թոշակը բաժանվելու է, սակայն այս պահին «Հայփոստ»-ը հսկող ոստիկանության աշխատակիցը արգելում է մարդկանց մուտքը «Հայփոստ», քանի որ իրենց ասել են, որ ցուցակները դեռ չեն ստացել:
Ուղարկված SMS-ի դիմաց վարորդներին ոչ ոք անդորրագիր չի տալիս: Դա ոչ միայն վարորդների իրավունքների և օրենքի խախտում է, այլև պաշտոնյաներին՝ SMS-ներից ստացված գումարները գրպանելու հնարավորություն է տալիս:
Այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է նա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ Արաբկիրի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պնևմատիկ ատրճանակից կրակված պարկուճներ:
Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի վերջնամասում բախվել են Volkswagen մակնիշի 31 ՏԼ 195 և Opel մակնիշի 32 ՏՍ 611 համարանիշերով մեքենաները:
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց մեջ են նաև անչափահաս երեխաներ:
Ազատամարտիկների նստացույցին է միացել նաև զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Զարուհի Ստեփանյանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանրային լողափերից մեկում ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող հեծանվանավակ:
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` գործազուրկ անձանց երաշխավորվում է.
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահապնվող տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի Անտառային փողոցի բնակիչ Անդրանիկ Նավոյանի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 08 MM 080 համարանիշի ավտոմեքենան:
Արամ Սուքիասյանը հերքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե Տարոն Մարգարյանը նեղ շրջապատում ասել է, որ ուզում է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալ: «Սա առնվազն հերյուրանք է և անլուրջ մոտեցում: Չեմ կարծում, որ այդպիսի հայտարարություն երբևէ արված լինի»: