Ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս ընդդիմադիր պայքարին, օրինակ իշխանափոխությանը միտված պայքարին, կարող է նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում:
Ինչպես հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, որոնցից 500-600-ը պատժից կազատվեն, իսկ մնացածի նկատմամբ համաներմամբ կկճատվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը:
Նա նշեց, որ Զ. փոստանջյանին տեսնելուց հետո նրան ոչինչ չի ասի. «Իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը թուրքի լամուկի հետ չեմ համեմատի, որ թույլ տամ դաժը իմ թուքն ընկնի իրա վրա»:
103 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը որոշում կայացրեց համաներում հայտարարել, որը, ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կտարածվի վաղվանից:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կուրղինյան նրբանցքի թիվ 4/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
«Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն»,- ասաց Ռ․Հակոբյանը։ Ի դեպ, նա նաև հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Զ․ Փոստանջյանի հետ այդ հարցի վերաբերյալ զրույց չի ունեցել։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:
Ո՞վ է լինելու գրողների միության հաջորդ նախագահը: «Բոլորը ծխամորճերով փորձում են ներխուժել Գրողների միություն»,- անհանգստանում է բանաստեղծ Արտեմ Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բուհի հավատարմագրման գործընթացի անցկացման և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը:
24 -ամյա երկու երիտասարդների կողմից 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու աղմկահարույց գործն արդեն դատարանում է՝ այն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանի վարույթ:
«Ես այնպես չէ, որ հենց այնպես եմ խոսում, հենց այնպես էլ չեմ ասել, որ գողեր եւ կազմակերպված հանցագործ անձինք են, իսկ Սերժ Սարգսյանը իրենց պարագլուխն է»,-ասել ՝ Զ. Փոստանջյանը:
Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի ձեռքբերումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների քննության ոլորտում:
«Ես Սերժ Սարգսյանի հետ կազինոյում չեմ եղել, իրան կազինոյում չեմ տեսել եւ գնահատական տալու, կամ հավատալ- չհավատալու բարոյական ոչ մի իրավունք չունեմ»:
ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն կստորագրի և կհրապարակի 24 ժամվա ընթացքում:
5-7 տոկոսով թանկացավ «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացան «Գրանդ տոբակո» և «Սասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր «ՀԺ»-ի թղթակցին հայտնեւ են. որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։
«Ցավում եմ, որ նա այդպես վարվեց և ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց։ Ցավում եմ, որ նա այդ ամենը չգիտակցեց»։
Սակայն քաղաքացիները նշում են, որ ոչ միայն բնակարան չեն ստացել, այլև տան վարձերը դժվարությամբ են փոխանցում։ Իսկ հիմա էլ բնակարանների վարձավճարները բարձրացել են և իրենցից շատերին անգամ վարձով բնակարանից դուրս են հանում։
ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009 թվականին ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշուման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հայրը հիվանդանոցից դուրս Է գրվել, իսկ երեխան դեռ այրվածքաբանության կենտրոնում է։ Շենգավիթի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
«Մոս» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի տնօրեն 58-ամյա Էդիկ Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն եւ հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն եւ մարմնավաճառների հաշվին գումար է վաստակել:
Գործն այսօր ընդունվել է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի վարույթ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.03 -ին, մարվել՝ 22.24-ին:
Մեղադրողը հիմնավորված է համարել մեղադրանքը, ըստ որի՝մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 11 173 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 1062-ով կամ 10.5 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության հիման վրա։
Օրերս Թուրքիայում Տարիալ Օնիանիի և Մերաբ Ջանգվելաձեի կողմնակից վրացի «օրենքով գողերի» կողմից թագադրվել է Իվանովոյի բնակիչ, 31-ամյա Գլեբ Աշումովը։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ զենք-զինամթերք է թողել:
Հաշված օրերի ընթացքում քարշ տվող ոտքիս խոցերը մեծացան, ցավային նոպաներն ու ողնաշարի ծակոցներն էլ ավելի սրվեցին, հուսահատության հասցնելով ինձ:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 20 հասցեից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Քրիստինե Խ.-ն:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սիփան գյուղում: