
Եղանակը` հանրապետությունում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-26-ին նույնքան կնվազի:
Երևանում՝
Ապրիլի 23-24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն