
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ից մեծ քանակությամբ ձու են գողացել

Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆաբրիկայի անվտանգության հերթափոխի պետ Աշոտ Մ.-ն և նույն հերթափոխի աշխատակից Սուրենը /մնացած տվյալները պարզվում են/ Արտակ Գ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ֆաբրիկայից գողացել են մեծ քանակությամբ ձու /քանակը պարզվում է/, որի մի մասը վաճառել են Դավիթաշեն թաղամասում /հասցեն պարզվում է/, իսկ մյուս մասը` Արարատի մարզի Գետափ գյուղի 10-րդ փողոցի մի բնակչի /տվյալները պարզվում են/:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն