Սակայն, ավելորդ չէ նաև նշել, որ մինչ օրս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումներից կայքում հրապարակվել են միայն 2-ը, այն էլ` սահմանված ժամկետի խախտմամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Նրանք համոզված են, որ մինչ ծննդաբերելը Լիլիթը որեւէ խնդիր չի ունեցել, նաեւ կեսարյան հատման անհրաժեշտություն չի եղել, բայց բժիշկները որոշել են գնալ այդ քայլին, անզգայնացրել են Լիլիթին, որից հետո նա կոմայի մեջ է հայտնվել:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հարություն Ա.-ին և 1978 թ. ծնված Արման Թ.-ին, որոնք 2011 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, ազատ չի արձակվի. համաներումը նրա վրա պատժից ազատելու մասով չի տարածվում:
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 ՀՀ դրամի չափով:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպորտային 2 ատրճանակ և տարբեր տրամաչափի 303 փամփուշտ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ըստ տեղեկությունների ջրանցքում հայտնաբերված մահացածը Աշտարակ քաղաքի, Ռաֆֆու փողոցի բնակիչ 32-ամյա Սպարտակ Վարդանյան է, ով այս տարվա սեպտեմբերի 21-ից, որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից:
Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ:
Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղևորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով:
Նշանակվել են ապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում է կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014-ին անցկացնել Հայաստանում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 21:00–ը դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի գազամատակարարումը:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ, 47-ամյա Հակոբ Արաբյանն է և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական-քննչական գործողություններ:
Անդրադառնալով մասնագետների պահանջարկի խնդրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ տարեկան 2000 մասնագետների կարիքը պետությունը միանգամից չի կարող բավարարել, քանի որ պետության հնարավորություները սահմանափակ են:
Լիագումար նիստի անցկացումը Երևանում հատկապես կարևորվում է Եխ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում էր հայտարարել, որը տարածվում է նաև Տիգրան Առաքելյանի վրա, և շատերը սպասում էին, որ հենց դատական նիստի դահլիճից ակտիվիստը ազատ կարձակվի, սակայն ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր ազատ չարձակվեց:
Ռուսաց լեզվի եռամսյա դասընթացներ մեկնարկեցին հոկտեմբերի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուսուցման ճանապարհային կենտրոնում: Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած դասընթացների շնորհիվ ՀԿԵ-ի 17 մասնագետներ հնարավորության ստացան կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:
Բանավեճին մասնակցում էին. Հրանուշ Խառատյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Լևոն Իգիթյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Ռազմիկ Դավոյանը:
«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Սուսաննա Մկրտչյանը դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըննդեմ իր գործատուի` պահանջելով բռնագանձել իրեն չվճարված աշխատավարձը:
Անճանաչելի դարձած շուկայի միայն առաջին փոքրիկ հատվածն է նախատեսված միրգ, բանջարեղենի վաճառքի համար, որտեղ գեղեցիկ կողովների մեջ առևտուր է իրականացնում ընդամենը երեք-չորս վաճառասեղան։
Վահագն Մ.-ն ենթարկվել Է նաև անձի սթափության վիճակի զննության, որի արդյունքում՝ նրա մոտ արձանագրվել Է ոչ սթափ վիճակ։
«Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակ Սեդա Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր գուշակներն իրական մարդիկ են, իսկ բոլոր գուշակություններն անհատական են:
Իրավապահ մարմիններն էլ, ըստ պատգամավորի, քրեական գործի հարուցումը մերժելով՝ դրսևորել են անգործություն:
Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը:
Ոստիկանությունն արդեն պարզել է, որ մահացածը Նուբարաշեն թաղամասի 6-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Արտիկ Սարգսյանն էր: