
Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 18-ին, ժամը 10.50-ին, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ֆեդերալ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀՈստիկանություն